Անցած երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի Տուզ լճում երաշտի պատճառով հազարավոր ֆլամինգոներ են սատկել

Անցած երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի Տուզ լճում երաշտի պատճառով հազարավոր ֆլամինգոներ են սատկել

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի Տուզ լճում հազարավոր ֆլամինգոներ են սատկել երաշտի պատճառով, որը, ըստ բնապահպանների, կլիմայի փոփոխության եւ գյուղատնտեսական ոռոգման մեթոդների արդյունք է, հաղորդում է Reuters-ը:

Տեսանյութում սատկած ֆլամինգոներ են, որոնք մասամբ թաղված են չոր ցեխի մեջ Քոնիա կենտրոնական նահանգի մեծ աղի լճի մոտակայքում: Տուզ լիճը տուն է ֆլամինգոների համար, որտեղ տարեկան ծնվում է մինչեւ 10 000 ֆլամինգո:

Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին ասել է, որ ենթադրվում է, որ մոտ 1000 թռչուն է սատկել, բայց հերքել է, որ դրանում մեղավոր է գյուղատնտեսությունը:

2000 թվականին Տուզ լիճը հատուկ պահպանվող տարածք էր հայտարարվել՝ կենսաբանական բազմազանության, բնական եւ մշակութային ռեսուրսների պաշտպանության նպատակով:

Բնապահպանները երաշտի մեջ մեղադրում են գյուղատնտեսությունը եւ կլիմայի փոփոխությանը, ինչը հանգեցնում է նրան, որ անցյալ տարի տարածքում ջրի պահանջարկը 30 տոկոսով գերազանցել է առաջարկը:

Ըստ TEMA-ի՝ 2020 թվականին Քոնիայի փակ ավազանի կենտրոնական նահանգում տարեկան ջրամատակարարումը կազմել է 4.5 միլիարդ խորանարդ մետր, իսկ սպառումը հասել է 6.5 միլիարդ խորանարդ մետրի:

Բնապահպան եւ վայրի բնության լուսանկարիչ Ֆախրի Թունկը նշել է, որ Տուզ լիճը սնուցող ջրանցքից ջուրն ուղղվում է գյուղատնտեսություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում