Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և վերջնագրերի: Այդ մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում մեկ ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, իսկ մեկ ուկրաինական տանկի դեմ՝ 50 ռուսական տանկ: Ըստ նրա՝ չնայած այդ տարբերությանը՝ ուկրաինական բանակը կռվում է, բայց հարցն այն է, թե որքա՞ն կարող է ուկրաինական բանակը դիմանալ ռուսական գերակշռող զորքերի դեմ:
Կարծիքներ