Անտարկտիդայում ձյունը կանաչ ու կարմրավուն գույներ է ստացել
Անտարկտիդայում ՝ ուկրաինական «Ակադեմիկոս Վերնադսկի» կայանի մոտ, գիտնականները հայտնաբերել են ձյան «գունավորում»: Այս մասին հայտնում է Անտարկտիդայի գիտական ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը, գրում է «Իզվեստիան»:
«Անտարկտիդական ամառվա վերջում, մեր «Ակադեմիկոս Վերնադսկի» կայանի տարածքում, նկատվում է այնպիսի երևույթ, ինչպիսին է ձյան «գունավորումը»: Այս տարի ձյունը կրկին փոխել է իր գույնը. սպիտակի փոխարեն այն դարձել է կանաչ և կարմրավուն: Այս գունավորումը հայտնվում է ձյան մեջ մանրադիտակային ջրիմուռների զարգացման արդյունքում»,- նշել են կենտրոնում:
Մամուլի ծառայությունը նշել է, որ ջրիմուռները բազմանում են սպորներով, որոնք չեն վախենում ծայրահեղ ջերմաստիճանից և ձյան մեջ մնում են ամբողջ ձմռանը: Սպորները սկսում են բողբոջել, երբ եղանակային պայմանները բարենպաստ են:
Կարմիր գույնը հայտնվում է կարոտինային շերտի շնորհիվ, որը պարունակում է որոշ տեսակի միկրոջրիմուռների բջիջներ, իսկ կանաչ գույնը հայտնվում է քլորոֆիլային գունանյութի շնորհիվ:
Կարծիքներ