Հայաստանի ֆուտբոլի մրցավարները հավաք կանցկացնեն ՌԴ-ում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները շաբաթական 3 անգամ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը:
Դրանց ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-12-ը Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ:
Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության հրահանգիչ Գժեգոժ Կժոսեկը (Լեհաստան)։
Կարծիքներ