74-ամյա տղամարդու մոտ մարիխուանա, 22-ամյա օտարերկրացու մոտ՝ այլ թմրանյութ է հայտնաբերվել

74-ամյա տղամարդու մոտ մարիխուանա, 22-ամյա օտարերկրացու մոտ՝ այլ թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածաքնով հուլիսի 10-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 74-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի բույսից, նաև հավելել, որ իր տան բակում կան կանեփի ցողուններ։

Դրանք հայտնաբերվել և առգրավվել են։

Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով հուլիսի 19-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա մի օտարերկրացու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ Երիտասարդն հայտնել է, որ այն կրիստալ է, ձեռք է բերել անձնական օգատգործման համար։Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում