Դանիան նշում է Մարգրետե II-ի 50-ամյա գահակալության «ոսկե հոբելյանը»
Դանիան նշում է Մարգրետե II թագուհու 50-ամյա գահակալության «ոսկե հոբելյանը», գրում է Copnhagen Post-ը։
Մարգրետե II-ը ստանձնել է Դանիայի թագավորական գահը 1972 թվականի հունվարի 14-ին՝ հաջորդելով իր հորը՝ թագավոր Ֆրեդերիկ IX-ին։ Հաջորդ օրը նոր միապետի իշխանության գալու մասին Ամալիենբորգի թագավորական պալատի պատշգամբից հայտարարել է վարչապետ Յենս Օտտո Կրագը։ Այն ժամանակ արդեն հաստատված ավանդույթի համաձայն՝ թագադրման արարողությունը չի կայացել։
Երկրի բնակիչների գրեթե կեսը վստահել է միապետության ինստիտուտին, եւ Մարգրետեն կարողացել է ստանձնել գահը միայն իրավահաջորդության մասին օրենքի փոփոխության շնորհիվ, որը նախաձեռնել էր նրա հայրը: Այնուամենայնիվ, հինգ տասնամյակում թագուհուն հաջողվել է սիրվել դանիական հասարակության կողմից։
«Նրա հաջողության գաղտնիքն այն է, որ նա ամբողջովին ապաքաղաքական անձ է: Նրան հաջողվել է դառնալ թագուհին, ով միավորեց դանիական ազգը մեծ փոփոխությունների ժամանակ՝ գլոբալիզացիա, բազմամշակութային հասարակության առաջացում, տնտեսական ճգնաժամեր 1970-ականներին, 1980-ականներին եւ 2008-2015 թվականներին, ինչպես նաեւ պանդեմիայի ժամանակ»,-ասել է պատմաբան Լարս Հովեբակկե Սորենսենը։
Պարբերականը նշում է, որ Մարգրետե II-ի հիմնական հոբբիներն են հնէաբանությունը, արվեստը եւ նորաձեւությունը։
Կարծիքներ