Արթուր Դանիելյանը ընդգրկվել է Ռուսաստանի գեղասահքի մեծահասակների հավաքականում
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ընտրանու կազմը 2021/22 օլիմպիական մրցաշրջանի համար: Այս մասին հաղորդում է «Российская газета»-ն: Հայազգի Արթուր Դանիելյանը ընդգրկվել է հավաքականի պահեստայինների ցուցակում։ Իսկ Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը հայտացուցակում ներառված չէ:
Գեղասահորդները մրցաշրջանը կսկսեն հոկտեմբերի 22-24-ը ԱՄՆ-ի Գրան Պրիի մրցաշարում:
Կարծիքներ