Ներկայացվել է Վրաստանի՝ անտառների ազգային գույքագրման պլանավորման և իրականացման փորձը

Ներկայացվել է Վրաստանի՝ անտառների ազգային գույքագրման պլանավորման և իրականացման փորձը

Այսօր կայացել է «Տարածաշրջանային փոխանակում անտառտնտեսության ոլորտի բարեփոխման վերաբերյալ, Վրաստանի փորձի փոխանաակում՝ անտառների ազգային գույքագրում» թեմայով առցանց հանդիպում-քննարկում։

 

Հանդիպմանը մասնակցել են ՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ի․ Զարգարյանը, նախարարության և անտառային կոմիտեի ներկայացուցիչներ, ԳՄՀԸ ECOserve ծրագրի տնօրեն Հանս Յոախիմ Լիպը, Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության (ՎԲԳՆ) կենսաբազմազանության և անտառտնտեսության բաժնի պետ Կառլո Ամիրգուլաշվիլին և ոլորտի այլ շահագրգիռ անձինք։

 

Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Վրաստանի՝ անտառների ազգային գույքագրման (ԱԱԳ) պլանավորման և իրականացման փորձը, մասնավորապես՝

 

Նախապատրաստական քայլեր (դաշտային ձեռնարկի, տեխնիկական առաջադրանքների, մեթոդաբանության, ծրագրային ապահովման մշակում):

 

ԱԱԳ-ի ամբողջական դաշտային գործընթացի նկարագրություն:

 

Դաշտային աշխատանքներից հետո տվյալների մշակում:

 

Քննարկվել է անտառների ազգային գույքագրման ներկայացման շարունակությունը կենտրոնանալով մեթոդաբանության, ծրագրային ապահովման, տվյալների մշակման և այլնի տեխնիկական մանրամասների վրա։

 

Ինչպես նաև հանդիպման նախագահող կողմը ներկայացրել է բարելաված վիճակագրական արժանահավատ տվյալների միջոցով, անտառների կառավարման պլանավորումը՝ Ախմետայի օրինակով։

 

Հանիպման ավարտին երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել փորձի փոխանակումը և պարբերական խորդրդակցությունները ՝ ի նպաստ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում