Արտակարգ դեպք Աշտարակում. ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը
Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12::45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել է ոստիկանության խումբը, ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր:
Ի վերջո, հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից, նրան ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ