Պեսկովն ընդգծել Է Ռուսաստանի հավատարմությունը միջազգային պարտավորություններին
Ռուսաստանը միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն Է, միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով առաջին ընթերցմամբ նախագծերի ընդունումը, որոնք ամրապնդում են ՌԴ Սահմանադրության գերակայության լրացուցիչ երաշխիքները:
Պետդուման հոկտեմբերի 27-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել Է նախագծերի փաթեթը, որոնք ամրապնդում են ՌԴ Սահմանադրության գերակայության լրացուցիչ երաշխիքները եւ Ռուսաստանի տարածքում դրա գործողության գերակայությունը: Նախաձեռնությունների հեղինակը դարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կարծիքներ