Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ

Վրաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5076 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 657 հազար 753 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1126 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9440 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում