Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է փողոցի վրա

Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է փողոցի վրա

Բրազիլիայի Գուաբիրուբա քաղաքում փոքր ինքնաթիռն ընկել է փողոցի վրա՝ չհարվածելով ավտոմեքենաներին ու հետիոտներին, հաղորդում է Daily Mail-ը:

Վթարը տեղի է ունեցել ցուցադրական թռիչքի ժամանակ, որը կատարվել է օդանավի գնորդի ցանկությամբ: Շարժիչը կանգ է առել 300 մ բարձրության վրա, և ինքնաթիռը սկսել է ընկնել՝ անկման ժամանակ վնասելով էլեկտրալարերը:

Վթարի հետևանքով ինքնաթիռը զգալի վնասվել է. շարժիչն ու թևերից մեկը լրիվ շարքից դուրս են եկել, թեև իրանն ամբողջական է մնացել: Ինքնաթիռի օդաչուն և գնորդը ողջ են մնացել և ինքնուրույն դուրս են եկել բեկորներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում