Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

 

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

 

Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

 

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Դիլիջան քաղաքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի (բուք է) և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։

 

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում