Բելառուսը խուսափեց համավարակի պատճառով գործազրկության աճից. Լուկաշենկո

Բելառուսը խուսափեց համավարակի պատճառով գործազրկության աճից. Լուկաշենկո

Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացավ հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երևույթները և թույլ չտալ գործազրկության աճ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 23-ին երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ՝ տեղեկացնում է TASS-ը։

«Ամբողջությամբ վերցված ողբերգություն չկա: Մեզ հաջողվեց թույլ չտալ աղետ՝ սահում գործազրկության խորխորատը, ինչպես դա տեղի ունեցավ նույնիսկ մեր հարևանների մոտ: Հենց աղետ, որովհետև նույնիսկ աշխարհի ամենաուժեղ պետություններին չբավարարեց հաստատունության կուտակված պաշարը՝ հասարակության մեջ անդորրը պահպանելու համար»,- նշել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի խսքով՝ տնտեսությունում զբաղվածությունը պետք է ապահովվի ձեռնարկությունների կայուն և արդյունավետ աշխատանքով, այլ ոչ թե այն բանով, որ դրանք երբեմն արհեստականորեն պահում են մարդկանց: Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխատավարձերի ոլորտում ձեռք է բերվել այն նվազագույնը, որը խոստացվել էր կառավարության կողմից:

«Սակայն, իմ տվյալներով, բնակչության զգալի մասի եկամուտն առայժմ տակավին ցածր է այդ մակարդակից, և ոչ բոլոր մարդկանցից ենք մենք իրենց աշխատանքի դրական գնահատում ստանում»,- պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում