Ուրուգվայի Ազգային կուսակցությունը կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության կարգավորման հանձնառությունը
Ուրուգվայի Ազգային կուսակցությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Կուսակցությունն իր տարածած հայտարարությունում հայ-ադրբեջանական սահմանին պատերազմական լարվածության կապակցությամբ մասնավորապես կոչ է արել խաղաղության և ամրապնդելու կողմերի միջև հրադադարը:
Կուսակցությունը պետություններին կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել խաղաղության պահպանմանը և հավատարիմ մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային կոնվենցիաններին, ինչպես նաև հավատարիմ լինել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բոլոր տիպի թշնամական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարին կոչին:
Ուրուգվայի Ազգային կուսակցությունն ակնկալում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա՝ գերակա համարելով միջազգային խաղաղության պահպանումը, քաղաքացիական բնակչության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և հատկապես հիմնարար հանդիսացող կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը:
Կարծիքներ