Կիևը հիասթափված է «Գազպրոմի» հետ Հունգարիայի կնքած նոր պայմանագրից

Կիևը հիասթափված է «Գազպրոմի» հետ Հունգարիայի կնքած նոր պայմանագրից

Կիևը զարմացած ու հիասթափված է 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելու՝ Հունգարիայի որոշումից: Ըստ նոր փաստաթղթի՝ Հունգարիան ռուսական գազ կստանա՝ տարանցելով Ուկրաինան, հայտնում է Interfax-ը:

«Մենք սա համարում ենք բացառապես քաղաքական, տնտեսապես չարդարացված որոշում, որն ընդունվել է Կրեմլին հաճոյանալու համար և ի վնաս Ուկրաինայի ազգային շահերի ու ուկրաինա-հունգարական հարաբերությունների»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ը:

Կիևը հայտարարել է, որ այդ հարցով կդիմի Եվրահանձնաժողովին: Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պյոտր Սիյարտոն էլ Մոսկվայի հետ գազի մատակարարման պայմանագրի կնքումը համարել է իր երկրի ներքին գործը և ընդգծել, որ դրսի ուժերը չեն կարող ազդել նման որոշումների վրա:

Ավելի վաղ նախարարը РИА Новости-ին ասել էր, որ «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը երկուշաբթի կժամանի Բուդապեշտ՝ գազի մատակարարման նոր պայմանագիր ստորագրելու համար: «Մենք խոսում ենք առաջիկա 15 տարիների ընթացքում Հունգարիային տարեկան 4,5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների մասին: 3,5 մլրդ խորանարդ մետր գազը կտրվի Սերբիայի, իսկ 1 միլիարդը՝ Ավստրիայի տարածքով»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում