Մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում մասնակցել է անվտանգային ոլորտին առնչվող քննարկմանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 25-ին Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. Անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով քննարկմանը, որը կազմակերպվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից։
ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ պաշտպանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքները զինված ուժերում և պաշտպանական հաստատությունների դերը խորագրով պանելի շրջանակներում։
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական մանդատն ու գործիքակազմը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար։
Պաշտպանը ներկայացրել է համավարակի ընթացքում 2020թ.-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու մարտահրավերները՝ հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, հայ ռազմագերիների ու պահվող անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի հավաքագրման համար։
Պաշտպանը, շեշտելով Ազգային ժողովի կողմից ընտրված Մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցության կարևորությունը Ազգային ժողովի հետ ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ։
Անդրադարձ է կատարվել նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային տարբեր փորձերին։
Կարծիքներ