«Լոռի ՖԱ» ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է
Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Տեղեկացնում ենք, որ «Լոռի ՖԱ» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ: COVID-19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։ «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն և արագ ապաքինում է մաղթում պրն. Գրիգորյանին», - ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ