Իրանը մտադիր է մինչեւ 2025 թվականը մարդ ուղարկել տիեզերք

Իրանը մտադիր է մինչեւ 2025 թվականը մարդ ուղարկել տիեզերք

Իրանը մտադիր է մինչեւ 2025 թվականը մարդ ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի Տիեզերքի ինստիտուտի ղեկավար Ֆաթհոլլա Օմին, փոխանցում է IRNA-ն:

Նա նշել է, որ Իրանը մինչեւ 2025 թվականը տիեզերական ոլորտում պետք է տարածաշրջանում առաջինը լինի՝ ազգային աերոտիեզերական փաստաթղթի հիման վրա: Նրա խոսքով՝ մարդուն տիեզերք ուղարկելը ցույց է տալիս Իրանի ազգային հեղինակությունը եւ կհանգեցնի համապատասխան տեխնոլոգիաների զարգացման:

Նշելով այս տարվա տիեզերական համաշխարհային շաբաթվա «Կանայք տիեզերքում» կարգախոսը՝ իրանցի պաշտոնյան ասել է. «Մենք ողջունում ենք այս կարգախոսը: Թռիչքի փորձ ունեցող կանայք այն մարդկանց թվում են, ովքեր անցել են տիեզերական թռիչքի նախնական գրանցումը եւ ներկայումս անհրաժեշտ պատրաստում են անցնում»:

Նա հույս է հայտնել, որ իրանցի առաջին տիեզերագնացը կին կլինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում