Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

The Telegraph-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի կողմից փոդքասթի ժամանակ արված արտահայտություններին ու հայտարարություններին, որոնք վերջին օրերին Հայաստանում ամենաքննադատվող թեմաներից են։

«Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից մեկի առաջարկած ծրագրերի համաձայն՝ Հայաստանում կստեղծվի «Սեքսի նախարարություն»՝ երկրում «անբավարարված կանանց» բացակայությունն ապահովման համար։ Սարգիս Կարապետյանը գտնում է, որ միջին տարիքի կանանց շրջանում քաղաքական ակտիվության աճը սեռական դժգոհության արդյունք է։

Հարցրին, թե արդյո՞ք պետք է ստեղծվի նախարարություն այդ խնդիրը լուծելու համար, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ պետք է ստեղծվի, և որ այն կարող է նաև նպաստել Հայաստանում ծնելիության մակարդակի նվազման խնդրի լուծմանը»,- գրել է աղբյուրը։

Այնուհետ The Telegraph-ն անդրադարձել է Սարգիս Կարապետյանի արտահայտությանը հետևած քննադատություններին, նաև հենց Կարապետյանի՝ աղմուկին հաջորդած պարզաբանումներին։

«Սարգիս Կարապետյանը ռուս-հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդին է, որի կարողությունը գնահատվում է 4.4 միլիարդ դոլար: Կարապետյանը ձերբակալվել է անցյալ ամռանը և մեղադրվել իշխանության անօրինական զավթման հրապարակային կոչ անելու համար: Նա նաև մեղադրվում է հարկերից խուսափելու, խարդախության և փողերի լվացման համար, որոնք հերքում է:

«Հզոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո։

Նորաստեղծ կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի վարչապետի իր թեկնածուի մասին փետրվարի 12-ին, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները ենթադրում են, որ դա կարող է լինել Սամվելի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանում այլևս իրական արդարադատության համակարգ չկա, երբ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր վարչապետի դեմ են խոսում», - ասել է Սարգիս Կարապետյանը The New York Post-ին տված հարցազրույցում»,- մանրամասնել է The Telegraph-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում