CNN. ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը կոչ է արել պարտադիր դիմակ կրել
ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչին հորդորել է ամերիկացիներին դիմակներ կրել երկար ամիսներ, հաղորդում է CNN-ը:
Ընդ որում, նա նաեւ հայտարարել էր, որ, իր կարծիքով, պարտադիր դիմակ կրելու մասին համապատասխան դաշնային օրենքը չի աշխատի:
Ուրբաթ CNN-ին տված հարցազրույցում դոկտոր Ֆաուչին ասել է. «Դե, եթե մարդիկ դիմակ չեն կրում, գուցե պետք է այն պարտադիր դարձնել»:
Դիմակների պարտադիր կրումը դժվար կլինի ապահովել, բայց գուցե ժամանակն է դա անել, կարծում է ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը:
Նա նաեւ շեշտել է, որ ջերմաստիճանի իջնելուն զուգահեռ անհրաժեշտ է «կրկնապատկել COVID-19-ի դեմ պայքարի հետ կապված միջոցները»:
Կարծիքներ