Եվրոպան պետք է ավելի արդյունավետ գործի, որպեսզի ապահովի հասարակության հասանելիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութերին
Եվրոպան պետք է ավելի արդյունավետ եւ արագ գործի, որպեսզի ապահովի հասարակության հասանելիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ընդունելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, հայտնում է Reuters-ը:
«Մենք ժամանակային առումով մրցավազքի մեջ ենք վիրուսի դեմ»,- ասել է Մակրոնը` հավելելով, որ այս հարցում իր տեսակետները կիսում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի արդյունավետ գործենք այս հարցում: Առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում մենք կշարունակենք արագացնել գործընթացը»,- հավելել է Մակրոնը:
Կարծիքներ