Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ազատեց աշխատանքից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Freenews.am-ի տեղեկություններով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Պաշտոնական որոշումը քիչ անց կհրապարակվի:
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին:
Կարծիքներ