ԼՂ-ում ռազմական գործողությունները կարող են ՌԴ-ին, Թուրքիային եւ Իրանին ներքաշել ավելի լայնամասշտաբ պատերազմում. NYT
Լեռնային Ղարաբաղում մեկ շաբաթ առաջ սկսված ռազմական գործողություններն առաջացնում ենք ավելի լայնածավալ պատերազմի վտանգի տագնապ, որում կարող է ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, գրում է News York Times-ը:
«Հակամարտությունը զարգացել է տասնամյակներ շարունակ Կովկասի լեռնային շրջանում, որը չունի էական ռազմավարական նշանակություն: Ինչո՞վ է անցած շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների էսկալացիան տարբերվում նախկինում բռնության էպիզոդիկ բռնկումներից: Կա մեկ նշանակալի տարբերություն. հակամարտության մեջ Թուրքիայի առավել անմիջական մասնակցությունը՝ ի աջակցություն իր էթնիկ թուրքական դաշնակից Ադրբեջանի ավանդաբար ռուսական ազդեցության ներքո գտնվող տարածաշրջանում:
Ռազմական գործողությունները կատարվում են այն ֆոնին, երբ Թուրքիան էլ ավելի ակտիվ է խաղում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ուժային դիրքերի հետ, ինչն ամրապնդում է տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի վտանգը, որը եղել է հիմնականում լոկալ:
Վերլուծաբաններն ասում են, որ կորոնավիրուսի համավարակով տարված միջազգային միջնորդները բաց են թողել ուղերձները, քանի որ ամռան ընթացքում Լեռնային Ղարաբաղում աճել է լարվածությունը:
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ոչ պարզ համագործակցությունը սկսում է մարել, քանի որ երկու երկրները դառնում են ավելի ագրեսիվ Մերձավոր Արեւելքում, իսկ Միացյալ Նահանգները նահանջում են:
Բոլոր երեք երկրների միջեւ հարաբերությունները ավելի են բարդացել: Թուրքիային հաջողվել է հետ մղել Միացյալ Նահանգներին՝ Ռուսաստանից ձեռքբերելով զենիթային հրթիռների եւ կնքելով գազատարի շուրջ գործարք, որը, ինչպես համարվում է, ձախողում է Ուկրաինան: Միեւնույն ժամանակ այն վարում է խամաճիկային պատերազմ ընդդեմ Մոսկվայի Սիրիայում եւ Լիբիայում:
Մայիսին Թուրքիան ուղարկել էր Լիբիա ռազմական խորհրդականներ, ռազմական դրոններ եւ սիրիացի ահաբեկիչներ, որպեսզի սատարի կառավարությունը, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, եւ ստվերի Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող մրցակից խմբավորմանն այդ պատերազմում: Հուլիսին եւ օգոստոսին այն ուղարկել է Ադրբեջան զորքեր եւ տեխնիկա զորավարժություններ անցկացնելու համար:
Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիան ունի անմիջական մասնակցություն ռազմական գործողություններում եւ որ թուրքական F-16 կործանիչը խոցել է հայկական ինքնաթիռ: Թուրքիան հերքում է բոլոր մեղադրանքները:
Սակայն Ռուսաստանն ու Ֆրանսիան սատարում են Հայաստանի հայտարարությունը, որ Թուրքիան տեղափոխել է սիրիացի ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղ՝ հետեւելով Լիբիայում իր սցենարին:
Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի փոխնախագահն այս շաբաթ առաջինն է բարձրաձայնել ռուսական ռազմական միջամտության հեռանկարը՝ որպես խաղաղապահ գործողություն՝ չնայած ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք Կրեմլում եւ ԱԳՆ-ում կոչ են անում կնքել հրադադար:
Մինչդեռ Իրանը սահմանամերձ է տարածաշրջանին Արաքս գետի երկայնքով, որտեղ տեղի են ունեցել վերջին շրջանի ամենադաժան մարտերը: Հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի զինվորականները հայտարարել էին, որ նրանք խոցել են ադրբեջանական ուղղաթիռ, որն այնուհետեւ կործանվել է Իրանում:
Վերլուծաբանների խոսքով՝ համավարակի եւ Բելառուսի խնդիրներով տարված միջազգային միջնորդները բաց են թողել նախազգուշացնող նշանները եւ դիվանագիտության համար հնարավոր ուղիները:
Կորոնավիրուսի կապակցությամբ ուղեւորությունների սահմանափակումները խոչընդոտել են ավանդական մաքոքային դիվանագիտությունն ամռանը, ասել է Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խբբի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կոմբատանտների համար դա պատերազմ սկսելու իդեալական ժամանակ է:
Երբ հուլիսին Հայաստանի սահմանամերձ գոտում հրաձգության ժամանակ Հայաստանը ոչնչացրել էր գերենալ եւ ադրբեջանական բանակի այլ սպաներ, Թուրքիան անմիջապես առաջարկել էր իր օգնությունը պատասխանը նախապատրաստելու հարցում,-ասել է պաշտոնաթող թուրք գեներալ Ասմայիլ Հաքի Փեքինը:
Դրան հետեւել են Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները: Ամերիկայի դերի նվազեցումը դարձել էր Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ակտիվացման ֆոն՝ չնայած Միացյալ Նահանգները երբեք չեն ունեցել այնպիսի մեծ ազդեցություն Հարավային Կովկասում, ինչպես Ռուսաստանը:
Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղություն հաստատելու վերջին խոշոր ամերիկյան փորձը ձեռնարկվել է 20 տարի առաջ, երբ Միացյալ Նահանգները հրավիրել էին կողմերին բանակցելու Ֆլորիդայում, սակայն այդ հարցը դուրս էր մնացել ԱՄՆ օրակարգից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումներից հետո:
Վերլուծաբանները համարում են, որ ներկայիս ռազմական գործողությունների առավել լավատեսական ելքը կլինի նույն այն ստատուս-քվոյին վերադառնալը, որը եղել է մեկ շաբաթ առաջ, այլ ոչ լայնածավալ պատերազմը, որը կարող է ներքաշել Թուրքիային եւ Ռուսաստանին»:
Կարծիքներ