«Գոլդեն Գոութ» ընկերության «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակները շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր է տրվել

«Գոլդեն Գոութ» ընկերության «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակները շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր է տրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության:

 

Այս մասին տեղեկացրել է տեսչական մարմինը:

 

Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր  չանախ» և «Պանիր  լոռի»  արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք:

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

 

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում