ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Զելենսկիի հետ

Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։

Ավելի վաղ, սեպտեմբերի 3-ին, Թրամփը հայտարարել էր առաջիկա օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցելու մտադրության մասին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում