80 հազար աղավնի և 80 հազար օդապարիկ՝ ի նշան խաղաղության. ինչպես է եզրափակվել Պեկինում անցկացված շքերթը

Պեկինի Տյանանմեն հրապարակում անցկացված շքերթի եզրափակիչ մասում երկինք են բաց թողել 80 հազար աղավնի և 80 հազար օդապարիկ՝ ի նշան խաղաղության:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պեկինում մեկնարկել էր Հաղթանակի շքերթը:
Երկրի գլխավոր հրապարակում լայնածավալ տոնակատարությունները սկսվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ Սի Ծինփինի ելույթով, որին հաջորդել է ռազմական շքերթը․ դրան մասնակցել են հազարավոր զինվորականներ, ավելի քան 100 ինքնաթիռ և երկրի զինված ուժերի հարյուրավոր ցամաքային տեխնիկա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:
Կարծիքներ