Արմեն Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը:
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Կարծիքներ