Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Մադրիդում «Ռեալ»-ը կհյուրընկալի իտալական «Ատալանտա»-ին, այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «արքայական ակումբը»` նվազագույն հաշվով:
Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ կխաղա Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ: Ակումբների առաջին խաղն ավարտվել էր «քաղաքայինների» առավելությամբ` 2:0 հաշվով:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Կարծիքներ