Մեսին կրկնել է Չավիի ռեկորդը

Մեսին կրկնել է Չավիի ռեկորդը

«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Չավիի ռեկորդը` թիմի անցկացրած խաղերի քանակով:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում Մեսին «Բարսելոնա»-ի մեկնարկային կազմում էր, որտեղ «կապտանռնագույնները» մրցեցին «Ուեսկա»-ի հետ: Այս հանդիպումը 33-ամյա Մեսիի համար «Բարսելոնա»-ի կազմում 767-րդն է: Նույնքան հանդիպում թիմի կազմում անցկացրել է Չավին:

Մեսին «Բարսելոնա»-ի սան է: Նա կատալոնական ակումբի հիմնական կազմում հանդես է գալիս 2004 թվականից: Այս ընթացքում դարձել է 659 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում