Պալմա կղզու հրաբխի լավան հասել է օվկիանոս, սպասվում է թունավոր գազերի արտանետում

Իսպանիայի Պալմա կղզու Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած լավան հասել է օվկիանոս: Փորձագետները մտավախություն ունեն, որ ջրի հետ շիկացած լավայի շփումը կարող է թունավոր գազեր առաջացնել՝ հայտնում է BBC-ին:
Հրաբխին մոտ գտնվող Պլայա Նուևա կոչվող լողափի վրա գոլորշու ամպ է գոյացել: Քիմիական ռեակցիայից առաջացած թունավոր գազերը կարող են գրգռել աչքերն ու մաշկը, առաջացնել շնչառական խնդիրներ:
Հրաբխի՝ սեպտեմբերի 19-ին սկսված ժայթքումից հետո Պալմա կղզում տարհանվել է մոտ վեց հազար մարդ, ավերվել են հարյուրավոր տներ, դպրոցներ և բանանի պլանտացիաներ:
Կարծիքներ