COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող բոլոր կամավորների մոտ իմունիտետ է առաջացել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կամավորների վերջնական հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում վարակի նկատմամբ իմունիտետ է ձևավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուսումնասիրությունների արդյունքները հստակ ցույց են տվել բոլոր կամավորների օրգանիզմում իմունային արձագանքի ակնհայտ առկայությունը, որն առաջացել է պատվաստումների արդյունքում»,- ասել են ռազմական գերատեսչությունում:
Նրանք հավելել են, որ կամավորների օրգանիզմում որևէ կողմնակի ազդեցություններ կամ շեղումներ չեն հայտնաբերվել:
Վերջնական հետազոտությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, ՌԴ պաշտպանության նախարարության Պ.Ն.Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալում:
Կարծիքներ