Հայտնի է աշխարհում ամենաշատ վաճառված էլեկտրամոբիլը
Wuling ոչ թանկ էլեկտրամոբիլների չինական արտադրողը սահմանել է վաճառքների ռեկորդ՝ իրացվել է 200 000 նմուշ 200 օրվա ընթացքում: Աշխարհում ամենաշատ վաճառված էլեկտրաքարի մասին հաղորդում է ITHome-ը:
Wuling HongGuang Mini EV արտադրողը հաշվել է, որ Չինաստանում վաճառվում է օրական 1 000 էլեկտրաքար: 2021 թվականի հունվարին ավտոմեքենան դարձել է աշխարհում էլեկտրամոբիլների շրջանում ամենատարածված մոդելը. 36 762 հատ ընդդեմ Tesla Model 3-ի 21 589-ի:
Էլեկտրաքարն իրենից ներկայացնում է գերկոմպակտ քաղաքային հեչբեք: Wuling HongGuang Mini EV-ում տեղադրված է 17,4 ձիաուժ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչ: Մեքենան կարող է լրիվ լիցքավորման դեպքում անցնել 120 եւ մինչեւ 170 կիլոմետր: Դեռեւս էլեկտրաքարը վաճառվում է միայն Չինաստանում 28 800 յուանով (շուրջ 4 448 ԱՄՆ դոլար), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կարծիքներ