Վրաստանը բացում է օդային սահմանը ևս 4 երկրի համար
Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար, հայտնում է Ալիք Մեդիան։ Համապատասխան որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից։
Նշված երկրների քաղաքացիները պարտավոր են Վրաստան մուտք գործելիս ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որն արվել է թռիչքից առաջ ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում: Երկիր մուտք գործելու 3-րդ օրը իրենց հաշվին պետք է կրկնակի թեստավորվեն:
Հիշեցնենք` մարտի 1-ից նույն պայմաններով կարող են Վրաստան ուղևորվել նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները, ավելի վաղ օդային սահմանը բացվել էր Եվրամիության քաղաքացիների համար:
Կարծիքներ