Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ-ին առնչվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ-ին առնչվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը  պարզաբանում է տարածել ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ: 

«ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ ծավալված հանրային քննարկումները հաշվի առնելով՝ Կառավարությունը հայտնում է, որ նախագծերը մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Ավելին, դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիններիս գործունեության նկատմամբ Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:


Օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը հաշվի առնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ՝

 

1. առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն 2.հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա։

Թվով 9 նախագծերով կարգավորումների վերանայումն ինքնին չի հանգեցնում և չի կարող հանգեցնել նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս՝ նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։ Ճիշտ հակառակը, առաջարկվում է վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը և այդ նույն ժամանակ, ընդամենը, անհարկի իրավական մեկնաբանությունների տիրույթ տեղափոխել ակնհայտ համարժեք որոշումների կայացման գործընթացը։


Լիահույս ենք, որ օրենսդրության վերանայումների փաթեթի վերաբերյալ հանրային հարթակներում տեղ գտած մեկնաբանությունները հետևանք են ոչ բավարար տեղեկացվածության և/կամ բյուջետային հարաբերությունների կարգավորումների բնագավառում ոչ բավարար մասնագիտական կարողությունների, քանի որ կառավարության այսօրինակ համակարգային և երկարաժամկետ նպատակադրումներով փոփոխությունների նախաձեռնությունը կոնկրետ այժմեական և վստահաբար՝ կարճաժամկետ քաղաքական գործընթացների կամ անձերի հետ կապելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ ներկայացված պարզաբանումը կփարատի տարածված թյուր մեկնաբանություններն ու սպառողների մտահոգությունները»,- ասված է պարզաբանման մեջ:

Ֆինանսների նախարարության տարածած ամբողջական պարզաբանումն՝ այստեղ


Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված օրենսդրական փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Կառավարության կողմից օրենսդրական փաթեթն ընդունելու հետո խոսակցություններ են շրջանառվում նաև հանրակրթության ոլորտից հնարավոր կրճատումների մասին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում