«Դանդաղեցրու, երեխայիդ մեծացրու». Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին տեղադրվել են իրազեկման վահանակներ

«Դանդաղեցրու, երեխայիդ մեծացրու». Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին տեղադրվել են իրազեկման վահանակներ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկու կետերում տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածում այս վահանակները կզգուշացնեն վարորդներին լինել առավել զգոն‚ չգերազանցել երթևեկության արագությունը։

Ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակները տեղադրվել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում