Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ Է գրանցվել
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել Է COVID-19-ից 366 մարդկանց մահ. սա նոր ռեկորդ Է:
Այսպիսով, ցուցանիշն առավելագույնները նորացնում Է երրորդ օրն անընդմեջ. նախօրյակին հաղորդվել Էր 346 մարդու, մեկ օր առաջ՝ 320 մարդու մահվան մասին:
Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել Է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել Է 27 հազար 301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաեւ հասել Է ռեկորդային ցուցանիշի՝ 17 հազար 717-ի:
Կարծիքներ