Մահացել է Գուրգեն Մահարու որդին՝ Գրիգոր Աճեմյանը

Մահացել է Գուրգեն Մահարու որդին՝ Գրիգոր Աճեմյանը

Մահացել է Գրիգոր Աճեմյանը՝ Գուրգեն Մահարու որդին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Մարդ, որն իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա մոտ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով, «Անտարեսի» հրատարակությամբ: Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր, և որի վրա նա աշխատեց կարելի է ասել` մինչև վերջին շունչը: Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով։ Այն նվիրվածությունը, հետևողականությունը, ջանքը, եռանդը, սերը, որ Աճեմյանը դրեց այդ գործի մեջ, հուզիչ լինելուց զատ նաև օրինակելի է:

Հիշատակդ վառ, Գրիգոր Աճեմյան, իմ սիրելի, սիրելի ու թանկ Գուրիս, քեզ շատ կկարոտեմ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում