Վաղը Մոսկվայում բողոքի մեծ ակցիա կիրականացվի
Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մոսկվայաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացնելու: Նրանք 13:30-ին հավաքվելու են Звенигородское шоссе дом 20 строение 1 հասցեում և ավտոերթով շրջելու են մայրաքաղաքի փոքր կենտրոնում, այնտեղ, որտեղ տարբեր երկրների դեսպանատներն են, այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Արցախյան պատերազմի և միջազգային լռության դեմ: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այն համաձայնեցված է պատկան մարմինների հետ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել աշխարհի շատ երկրներում:
Կարծիքներ