Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոչ է անում
Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և երկխոսություն սկսել:
Կազմակերպության գործադիր ղեկավար Նաիֆ Ֆալահ Մուբարաք ալ-Հաջրաֆը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող զինված հակամարտության կապակցությամբ և կողմերին կոչ է արել «դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային օրենսդրությանը համապատասխան համապարփակ քաղաքական լուծում ստանալու համար»:
Հակամարտության հետագա սրումը, նշել է նա, «սպառնում է Կովկասի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգությանը և կայունությանը»:
Կարծիքներ