Գործազրկությունը եվրոգոտում կազմել Է 2,5 տարվա առավելագույն ցուցանիշ՝ 8,3 տոկոս
Եվրոգոտու 19 երկրներում գործազրկությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմել Է 8,3 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն Է 2018 թվականի ապրիլից ի վեր: Այդ մասին վկայում են Եվրոպական միության վիճակագրական վարչության տվյալները:
Վերլուծաբանները միջին հաշվով նույնպես կանխատեսել Էին սեպտեմբերյան գործազրկությունը 8,3 տոկոսի մակարդակի վրա, հաղորդել Է Trading Economics-ը:
Վերանայված տվյալների համաձայն, օգոստոսին գործազրկությունը կազմել Է 8,3 տոկոս, այլ ոչ թե 8,1 տոկոս, ինչպես ավելի վաղ հաղորդվել Էր: 2019 թվականի սեպտեմբերին գործազրկությունը եվրոգոտում գտնվում Էր 7,5 տոկոսի մակարդակի վրա:
Գործազուրկների թվաքանակը եվրոգոտում անցյալ ամսին ավելացել Է 75 հազարով՝ հասնելով 13,612 միլիոն մարդու: Անցյալ տարվա սեպտեմբերի համեմատությամբ նրանց թվաքանակն աճել Է 1,376 միլիոնով: Իսպանիայում գործազրկությունը սեպտեմբերին կազմել Է16,5 տոկոս, Իտալիայում՝ 9,6 տոկոս, Ֆրանսիայում՝ 7,9 տոկոս, Գերմանիայում՝ 4,5 տոկոս:
Գործազրկությունը երիտասարդության շրջանում (մինչեւ 25 տարեկան) եվրոգոտում նվազել Է մինչեւ 17,6 տոկոս՝ օգոստոսի 18,3 տոկոսից: Եվրամիությունում գործազրկությունը սեպտեմբերին մնացել Է 7,5 տոկոսի մակարդակի վրա: Դրա հետ մեկտեղ գործազրկությունը երիտասարդության շրջանում օգոստոսի 17,8 տոկոսից կրճատվել Է մինչեւ 17,1 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ