Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 52-ի

Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 52-ի

Ճապոնիայի մայրաքաղաքային շրջանում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 52-ի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությանը կից Հրդեհների և տարերային աղետների դեմ պայքարի գործակալությանը։

Տուժածների մեծ մասի մոտ առկա են թեթև վնասվածքներ, սակայն կան նաև լուրջ վնասվածքներ ստացած քաղաքացիներ, որոնց վրա կահույք է շրջվել։ Տուժածների մեծ մասը բաժին է ընկնում Տոկիոյին հարևան Սայթամա և Տիբա պրեֆեկտուրաներին։

Ներկայում մայրաքաղաքային շրջանի երկաթուղային գծերի մեծ մասով երթևեկությունը վերականգնվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոյում ցնցման պատճառով գնացքը մասամբ դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում