«Օպելի» ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է նախաքննական մարմնին
Հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Սեպտեմբերի 24-ին քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել «Լեքսուսի» 49-ամյա վարորդը: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ