Հունաստանի վարչապետը մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ

Հունաստանի վարչապետը մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միսոտակիսը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ekathimerini պարբերականը:

«Ես լավատես չեմ կիպրական հարցի առնչությամբ: Թուրքիան շարունակում է խախտել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները»,- ասել է Միսոտակիսը՝ նշելով, որ կիպրական հարցում շարունակելու են համագործակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Նա հավելել է նաև, որ «երկու պետության վերաբերյալ որևէ քննարկում անընդունելի է»:

«Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազգային ինքնիշխանությունը՝ ցամաքով, ծովով ու ջրով»,- ասել է Միսոտակիսը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում