Հեղափոխության հաջորդ նվաճումը պիտի լինի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը. Ավինյան

Հեղափոխության հաջորդ նվաճումը պիտի լինի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը. Ավինյան

Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 

«Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում, երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին:
 

Հեղափոխության հաջորդ նվաճումը, հետևաբար, պիտի լինի հունիսի 20-ի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ժողովրդավարական սկզբունքներին և ոգուն համապատասխան»,- գրել է Ավինյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում