Պուտինը Բայդենին առաջարկել է ուղիղ եթերում շարունակել հեռակա բանավեճը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է ուղիղ եթերում շարունակել հեռակա բանավեճը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»- ն ։
Պուտինը նշել է, որ նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է իր գործընկերոջից: Այժմ նա պատրաստ է առաջարկել առցանց քննարկել մի շարք թեմաներ։ Ռուսաստանի նախագահը կարծում է, որ դա հետաքրքիր կլինի երկու երկրների ժողովուրդների համար։
Նա հավելել է, որ պատրաստ է երկխոսության վաղը՝ մարտի 19-ին, կամ երկուշաբթի՝ մարտի 22-ին։
«Ես դա չէի հետաձգի։ Մենք պատրաստ ենք ամերիկյան կողմի համար ցանկացած հարմար ժամանակ»,- ասել Է Պուտինը և հայտնել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հենց հիմա կհանձնարարի զանգ կազմակերպել:
Կարծիքներ