Ամստերդամի օդանավակայանում խոզերին «աշխատանքի են ընդունել»

Ամստերդամի օդանավակայանում խոզերին «աշխատանքի են ընդունել»

Ամստերդամի օդանավակայանում Schiphol-ը տեղական ֆերմաներից 20 խոզ է վերցրել աշխատանքի: Նոր «աշխատակիցների» պարտականությունների մեջ է մտնում սագերին վախեցնելը։ Այս մասին հայտնում է RTL Nieuws կայքը։

Սագերը ֆերմերային արոտավայրերի փոխարեն թռիչքուղիներում են արածում։ Սագերը, ինչպես ցանկացած թռչուն, վտանգ են ներկայացնում ինքնաթիռների համար թռիչքի և վայրէջքի պահին:

Այժմ օդանավակայանի անձնակազմը հույս ունի, որ սագերի հետ կապված իրավիճակը կկարգավորեն 20 խոզեր, որոնք ամբողջ օրը կվախեցնեն փետրավորներին: Բացի խոզերից, այս խնդիրը կատարվում է հատուկ դիսպետչերների կողմից, որոնք այդ նպատակների համար օգտագործում են ազդանշանային և լազերային հրթիռներ: Բացի այդ, օդանավակայանի տարածքում թռչուններին վախեցնելու համար տնկվել են որոշակի տեսակի խոտաբույսեր, որոնք թռչունների ճաշակով չեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում