«Չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերությունները լավացնել». Քերոբյան

«Չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերությունները լավացնել». Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ օգնեն արտահանողներին՝ երրորդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս․ 

«Չեմ ուզում մանրամասներ հայտնեմ․ երբ որոշումը լինի, կիմանաք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքը չի դադարել, ընթանում է», -նշել է նա՝ հավելելով, որ հաջորդ տարվա իրենց ծրագրերում այդ առումով մեծ անելիքներ կան նախանշված։ 

Հարցին՝ ՌԴ ծավալի շուկա հնարավո՞ր է գտնել այլ երկրում, Քերոբյանն ասել է. «Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերություններ լավացնել։ Ուղղակի գիտենք, որ, բացի առկա լավ աշխատող ուղղությունները, մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով ևս»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում