ՄԻԵԴ-ը նոր որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որի համաձայն երկրի կառավարությունը պարտավոր է փոխհատուցում վճարել յոթ հայցվորների:
ՄԻԵԴ-ի դատավճռի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է վճարեն ընդհանուր առմամբ 56300 եվրո:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած Ադրբեջանի քաղաքացիները բողոքել են երկրում ազատության, անձնական անվտանգության, կրոնի ազատության և արդար դատաքննության իրավունքի ոտնահարման համար:
Կարծիքներ