Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հրամանագիրն այսօր ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:
«Դեղամիջոցներ գնելու մասին համաձայնագրով Ադրբեջանը «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներկրում կիրականացնի 180 օրվա ընթացքում»,- ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում:
Կառավարության մեկ այլ հրամանագրով նույն ժամանակահատվածում կգնվի և երկիր կմատակարարվի բրիտանական AztraZeneca ընկերության պատվաստանյութը:
Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը մեկնարկել է հունվարի 18-ին: Ներկա պահին օգտագործվում է չինական Sinovac Biotech ընկերության ստեղծած CoronaVac դեղամիջոցը, որի 4 մլն չափաբաժին ձեռք բերելու պայմանագիր է կնվել երկրների միջև: Ադրբեջանում պատվաստվել է ավելի քան 435 000 մարդ:
Պաշտոնական տվյալներով՝ համաճարակի ողջ ընթացքում Ադրբեջանում վարակվել է 237 775 մարդ, մահացել՝ 3257-ը:
Կարծիքներ